Անցնել բովանդակությանը
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Ֆինանսական ռեսուրսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ֆինանսական ռեսուրսներ

18.1. Սույն Պայմանագրի կիրառման նպատակով Պայմանավորվող կողմերը նախաձեռնում են իրականացնել ֆինանսավորման ռազմավարություն` սույն հոդվածի դրույթների համաձայն:

18.2. Ֆինանսավորման ռազմավարության նպատակն է սույն Պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման համար ֆինանսական ռեսուրսների մատչելիության, թափանցիկության և արդյունավետության բարձրացումը:

18.3. Առաջնային գործողությունների, նախագծերի ու ծրագրերի համար ֆինանսավորման կենտրոնացման նպատակով, մասնավորապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում, ինչպես նաև հաշվի առնելով Գործողությունների գլոբալ նախագիծը, Ղեկավար մարմինը նման ֆինանսավորման համար պարբերաբար սահմանում է նպատակային ցուցանիշ:

18.4. Ֆինանսավորման այդպիսի ռազմավարության համաձայն՝

ա) Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ ու համապատասխան միջոցներ միջազգային մեխանիզմների, հիմնադրամների և այլ կառույցների Ղեկավար մարմիններում, որպեսզի ապահովվի սույն Պայմանագրով նախատեսված նախագծերի ու ծրագրերի իրականացման նպատակով նախատեսելի և համաձայնեցված ռեսուրսների տրամադրման առաջնայնությունն ու արդյունավետությունը:

բ) Զարգացող երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերի և անցումային տնտեսությամբ Պայմանավորվող կողմերի՝ սույն Պայմանագրով սահմանված պարտավորություններն արդյունավետ կատարելու ունակությունը կախված կլինի սույն հոդվածում հիշատակված միջոցների բաշխման արդյունավետությունից, հատկապես զարգացած երկրներ հանդիսացող կողմերի ռեսուրսներից: Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերը իրենց նախագծերում և ծրագրերում առաջնայնություն են տալիս պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ասպարեզում հնարավորություններ ստեղծելուն:

գ) Զարգացած երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերը նույնպես տրամադրում են, իսկ զարգացող երկրները և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրի իրականացման համար օգտվում են ֆինանսական ռեսուրսներից տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ խողովակներով: Նման խողովակները ներառում են 19-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետում նշված մեխանիզմը:

դ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, իր ազգային հնարավորություններին ու ֆինանսական ռեսուրսներին համապատասխան, ընդունել պարտավորություններ և հատկացնում է ֆինանսական ռեսուրսներ պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման ու կայուն օգտագործման ուղղությամբ` ազգային գործունեություն ծավալելու նպատակով: Հատկացվող ֆինանսական ռեսուրսները չեն օգտագործվում սույն Պայմանագրին չհամապատասխանող նպատակներով, մասնավորապես այն ոլորտում, որը կապված է հումքային ապրանքների միջազգային առևտրի հետ:

ե) Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի իրականացման արդյունքում ստացված շահույթները հանդիսանում են ֆինանսավորման ռազմավարության մի մասը:

զ) Կամավոր մուծումներ կարող են ստացվել նաև Պայմանավորվող կողմերից, մասնավոր հատվածից, 13-րդ հոդվածի դրույթները հաշվի առնելով, ոչ կառավարական կազմակերպություններից և այլ աղբյուրներից: Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ Ղեկավար մարմինը սահմանում է նման մուծումներին աջակցելու նպատակով ռազմավարության իրականացման ձևերը:

18.5. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ առաջնայնությունը տրվում է ագարակատերերի համար համաձայնեցված նախագծերի ու ծրագրերի իրականացմանը զարգացող, հատկապես առավել թույլ զարգացած, ինչպես նաև անցումային տնտեսությամբ երկրներում, որոնք պահպանում ու կայուն օգտագործում են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։