Անցնել բովանդակությանը
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հոդված 2. Տերմինների օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Տերմինների օգտագործումը

Սույն Պայմանագրի նպատակներով հետևյալ տերմիններն ունեն ստորև իրենց վերագրված նշանակությունը: Այս սահմանումները նախատեսված չեն հումքային ապրանքների առևտրում կիրառելու համար:

«In-situ պահպանում» նշանակում է` էկոհամակարգերի և բնակության վայրերի պահպանում և իրենց բնական միջավայրում տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանում և վերականգնում, իսկ տնայնացված և մշակովի տեսակների առնչությամբ` այն միջավայրում, որտեղ դրանք ձեռք են բերել իրենց տարբերակիչ հատկանիշները:

«Ex-situ պահպանում» նշանակում է` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանում իրենց բնակեցման տեղանքից դուրս:

«Պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսներ» նշանակում է` բուսական ծագմամբ ցանկացած գենետիկական նյութ, որը փաստացի կամ պոտենցիալ արժեք է ներկայացնում պարենի և գյուղատնտեսության համար:

«Գենետիկական նյութ» նշանակում է` բուսական ծագմամբ ցանկացած նյութ` ներառյալ ժառանգականության ֆունկցիոնալ միավորներ պարունակող` բազմացման համար վերարտադրողական և վեգետատիվ նյութը:

«Սորտ» նշանակում է` բույսերի խմբավորում, որը մտնում է հայտնի ցածր կարգի միասնական կենսաբանական տաքսոնի մեջ, որը սահմանում է իր տարբերակիչ և այլ գենետիկական հատկանիշների վերարտադրողական դրսևորումը:

«Ex-situ հավաքածու» նշանակում է` իրենց բնական միջավայրից դուրս պահպանվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների հավաքածու:

«Ծագման կենտրոն» նշանակում է` այն աշխարհագրական տարածքը, ուր որևէ բուսական տեսակ` տնայնացված կամ վայրի, առաջին անգամ ստացել է տարբերակիչ հատկանիշ:

«Մշակովի բույսերի բազմազանության կենտրոն» նշանակում է` աշխարհագրական տարածքը, որը բնութագրվում է in-situ պայմաններում մշակովի բույսերի տեսակների գենետիկական բազմազանության բարձր մակարդակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։