ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24. Հավելվածներ
Հոդված 24. Հավելվածներ
24.1. Սույն Պայմանագրի Հավելվածները համարվում են նրա անբաժանելի մասը, և սույն Պայմանագրի վրա կատարված հղումները իրենցից միաժամանակ ներկայացնում են հղում նրա ցանկացած Հավելվածին:
24.2. Սույն Պայմանագրի փոփոխություններին վերաբերող 23-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև Հավելվածների վրա կատարված փոփոխությունների վրա: