ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1. Նպատակները
Հոդված 1. Նպատակները
1.1. Սույն Պայմանագրի նպատակներ են պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը ու կայուն օգտագործումը և, գյուղատնտեսության կայուն զարգացման ու պարենի անվտանգության նպատակով, Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիային համահունչ, դրանց օգտագործումից ստացված շահույթի արդար և հավասարաչափ բաշխումը:
1.2. Այս նպատակներն իրականացվում են սույն Պայմանագրի և Միավորված ազգերի կազմակերպության` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի միջև սերտ համագործակցության հաստատմամբ: