Անցնել բովանդակությանը
ՕԺԱՆԴԱԿ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Հոդված 15. Գյուղատնտեսական միջազգային հետազոտությունների խորհրդատվական խմբի միջազգային կենտրոնների և այլ կառույցների տրամադրության ներքո գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ex situ բուսական հավաքածուներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Գյուղատնտեսական միջազգային հետազոտությունների խորհրդատվական խմբի միջազգային կենտրոնների և այլ կառույցների տրամադրության ներքո գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների ex situ բուսական հավաքածուներ

15.1. Պայմանավորվող կողմերը ճանաչում են սույն Պայմանագրի համար միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների խորհրդատվական խմբի (ՄԳՀԽԽ) միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնների (ՄԳՀԿ) վստահելի տրամադրության տակ գտնվող բույսերի գենետիկական ռեսուրսների ex situ հավաքածուների կարևորությունը պարենի և գյուղատնտեսության համար: Պայմանավորվող կողմերը կոչ են անում ՄԳՀԿ-ին նման ex situ հավաքածուների վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Ղեկավար մարմնի հետ` համաձայն հետևյալ ժամկետների և պայմանների.

ա) սույն Պայմանագրին կից 1-ին Հավելվածում թվարկված և ՄԳՀԿ տրամադրության տակ գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները պետք է մատչելի լինեն` սույն Պայմանագրի IV մասում ամրագրված դրույթների համաձայն,

բ) ՄԳՀԿ տրամադրության տակ գտնվող` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք թվարկված չեն սույն Պայմանագրին կից 1-ին Հավելվածում և հավաքված են նախքան դրա ուժի մեջ մտնելը, տրամադրվում են ըստ ՆՓՊ դրույթների, որոնք ներկայումս օգտագործվում են ՄԳՀԿ-ի և ՊԳԿ-ի միջև առկա համաձայնագրերին համապատասխան: Այս ՆՓՊ-ն փոփոխության է ենթարկվում Ղեկավար մարմնի կողմից ոչ ուշ, քան մինչև իր երկրորդ նստաշրջանը` խորհրդակցելով ՄԳՀԿ-ի հետ` համաձայն սույն Պայմանագրի համապատասխան դրույթների, մասնավորապես, 12 և 13-րդ հոդվածների, հետևյալ պայմաններով`

i) ՄԳՀԿ-ն պարբերաբար, համաձայն Ղեկավար մարմնի կողմից ընդունված ժամանակացույցի, տեղեկացնում է նրան ուժի մեջ մտած ՆՓՊ-ի մասին,

ii) որևէ ՆՓՊ-ի բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերին, որոնց տարածքում in situ պայմաններում պահածոյացվել են բույսերի գենետիկական ռեսուրսներ, ըստ պահանջի, ներկայացվում են նման ռեսուրսների նմուշներ պարենի և գյուղատնտեսության վարման համար` առանց որևէ ՆՓՊ-ի,

iii) Վերոհիշյալ ՆՓՊ-ի շրջանակներում առաջացած շահույթները, որոնք կուտակվում են 19-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետում նշված մեխանիզմի միջոցով, կիրառվում են, մասնավորապես, խնդրո առարկա պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման համար, մասնավորապես, զարգացող ու անցումային տնտեսությամբ երկրների ազգային և տարածաշրջանային ծրագրերում, հատկապես բազմատեսակության կենտրոններում և առավել թույլ զարգացած երկրներում, և

iv) ՄԳՀԿ-ն համապատասխան միջոցներ է ձեռնարկում, համաձայն իր իրավասության, ՆՓՊ պայմանների հետ արդյունավետ համապատասխանություն ապահովելու համար և անհամապատասխանության դեպքերում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ղեկավար մարմնին,

գ) ՄԳՀԿ-ները ճանաչում են Ղեկավար մարմնի իրավասությունը` սույն Պայմանագրի դրույթներին ենթակա և վերջինիս տրամադրության ներքո գտնվող ex situ հավաքածուների վերաբերյալ տարվող ռազմավարությունն ապահովելու համար,

դ) գիտատեխնիկական օբյեկտները, ուր պահպանվում են ex situ հավաքածուները, մնում են ՄԳՀԿ ղեկավարության ներքո, որոնք հանձն են առնում դրանց կառավարումը և տնօրինումը՝ համաձայն միջազգային չափանիշների, մասնավորապես, պարենի և գյուղատնտեսության համար գենետիկ ռեսուրսների վարման համար ՖԱՕ-ի հանձնախմբի կողմից հաստատված գենային բանկերի չափորոշիչների,

ե) ՄԳՀԿ հայցի դեպքում Քարտուղարը ձգտում է ապահովել համապատասխան տեխնիկական աջակցություն,

զ) Քարտուղարը իրավասու է ցանկացած պահի մուտք գործել օբյեկտներ, ինչպես նաև տեսչական ստուգման ենթարկել դրանցում իրականացվող գործողությունները, որոնք անմիջականորեն կապված են սույն հոդվածով կարգավորվող նյութի պահպանության և փոխանակման հետ,

է) Եթե ՄԳՀԿ տնօրինության տակ գտնվող ex situ հավաքածուների ստեղծմանը խոչընդոտում կամ սպառնում է որևէ իրադարձություն, ներառյալ ֆորսմաժորային իրավիճակները, Քարտուղարը, ընդունող երկրի համաձայնությամբ և ըստ հնարավորության, նպաստում է դրանց լիկվիդացմանը կամ փոխանցմանը:

15.2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ապահովել 1-ին Հավելվածում նշված` պարենի և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիություն Բազմակողմ համակարգի շրջանակներում ՄԳՀԽԽ-ի այն ՄԳՀԿ-ներին, որոնք սույն Պայմանագրին համապատասխան համաձայնագիր են ստորագրել Ղեկավար մարմնի հետ: Նման կենտրոնները ընդգրկվում են Քարտուղարի կողմից կազմվող ցուցակում՝ Պայմանավորվող կողմերին, ըստ նրանց հայտի, տրամադրելու համար:

15.3. Նյութը, որը այլ է, քան 1-ին Հավելվածում ներառվածներն են, որոնք սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կստանան և կպահպանեն ՄԳՀԿ-ները, հատկացվում է ըստ այն պայմանների, որոնք համապատասխանում են տվյալ նյութը ստացող և նման ռեսուրսների ծագման երկրի, ինչպես նաև դրանք՝ Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի կամ կիրառվելիք իրավունքի այլ նորմերի համաձայն այդ ռեսուրսները ձեռք բերած երկրի ու ՄԳՀԿ-ների միջև փոխադարձաբար համաձայնեցված պայմաններին:

15.4. Պայմանավորվող կողմերին կոչ է արվում Ղեկավար մարմնի հետ համաձայնագիր ստորագրած ՄԳՀԿ-ներին մուտք հատկացնել դեպի պարենի արտադրության և գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսները` ըստ այն պայմանների, որոնք թվարկված չեն 1-ին Հավելվածում և ունեն կարևոր նշանակություն ՄԳՀԿ-ների ծրագրերի և գործունեության համար:

15.5. Ղեկավար մարմինը ձգտում է նաև սույն հոդվածում նշված նպատակների համար կնքել համաձայնագրեր այլ համապատասխան միջազգային կառույցների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։