Հոդված 20. Քարտուղար
Հոդված 20. Քարտուղար
20.1. Ղեկավար մարմնի Քարտուղարը նշանակվում է ՊԳԿ-ի Գլխավոր տնօրենի կողմից` Ղեկավար մարմնի հավանությամբ: Քարտուղարին օգնում է այնպիսի աշխատակազմ, որն անհրաժեշտ է:
20.2. Քարտուղարը կատարում է հետևյալ գործառույթները`
ա) կազմակերպում և վարչական օժանդակություն է ցուցաբերում Ղեկավար մարմնի և ցանկացած օժանդակող մարմինների նստաշրջաններին, որոնք կարող են ստեղծվել,
բ) օգնություն է ցուցաբերում Ղեկավար մարմնին նրա գործառույթների կատարման գործում, ներառյալ կոնկրետ խնդիրների կատարումը, որոնք կարող են նրա վրա դրված լինել Ղեկավար մարմնի որոշմամբ,
գ) Ղեկավար մարմնին զեկուցում է իր գործունեության մասին:
20.3. Քարտուղարը տեղյակ է պահում բոլոր Պայմանավորվող կողմերին և Գլխավոր տնօրենին`
ա) Ղեկավար մարմնի ընդունած որոշումների մասին` ընդունման պահից սկսած` վաթսուն օրվա ընթացքում,
բ) սույն Պայմանագրի դրույթների համաձայն Պայմանավորվող կողմերից ստացված տեղեկատվության մասին:
20.4. Քարտուղարը ապահովում է Ղեկավար մարմնի նստաշրջանների փաստաթղթաբանությունը Միավորված ազգերի կազմակերպության վեց լեզուներով:
20.5. Քարտուղարը համագործակցում է այլ կազմակերպությունների և պայմանագրային մարմինների հետ, ներառյալ, մասնավորապես, Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի քարտուղարությունը, սույն Պայմանագրի նպատակներին հասնելու համար: