Հոդված 22. Վեճերի կարգավորումը
Հոդված 22. Վեճերի կարգավորումը
22.1. Սույն Պայմանագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև վեճեր առաջանալու դեպքում շահագրգիռ Կողմերը ձգտում են վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով:
22.2. Եթե շահագրգիռ Կողմերը չեն կարող համաձայնության հասնել բանակցությունների միջոցով, նրանք կարող են համատեղ ապավինել երրորդ Կողմի բարի ծառայություններին կամ դիմել նրան` որպես միջնորդ հանդես գալու խնդրանքով:
22.3. Սույն Պայմանագրի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, Պայմանավորվող կողմը կարող է ավանդապահին ուղղել գրավոր դիմում այն մասին, որ 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն չլուծված վեճերի դեպքում, ինքը որպես վեճերի լուծման պարտադիր միջոց է համարում ներքոհիշյալ ձևերից մեկը կամ երկուսը`
ա) արբիտրաժային քննություն` համաձայն սույն Պայմանագրի 2-րդ Հավելվածի 1-ին մասում ամրագրված ընթացակարգի,
բ) վեճի հանձնում Միջազգային դատարանին:
22.4. Եթե վեճի մասնակից Կողմերը, 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, չեն ընդունել այս կամ այն ընթացակարգերից որևէ մեկը, ապա վեճը քննարկվում է համաձայնեցված ընթացակարգի հիման վրա, համաձայն սույն Պայմանագրի 2-րդ Հավելվածի 2-րդ մասի, եթե Կողմերը այլ համաձայնության չեն եկել: