Անցնել բովանդակությանը
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Ուժի մեջ մտնելը

28.1. 29-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն` Պայմանագիրն ուժի մեջ է մտնում քառասուներորդ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնելուց հետո` իննսուներորդ օրը, պայմանով, որ առնվազն քսան վավերագրեր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթեր ի պահ են հանձնվել ՊԳԿ-ի անդամների կողմից:

28.2. ՊԳԿ-ի յուրաքանչյուր անդամի և ցանկացած պետության համար, որը չի համարվում ՊԳԿ-ի անդամ, սակայն համարվում է Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա ցանկացած մասնագիտացված հիմնարկի կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, և որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում են դրան, 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, քառասուներորդ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քառասուներորդ փաստաթղթի ի պահ հանձնումից հետո, Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո` իննսուներորդ օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։