Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Շահաբաժիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Շահաբաժիններ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը՝ այդ Պետության օրենքներին համաձայն. բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատեր հանդիսանում է ընկերությունը (ընկերակցությունից տարբեր), որը ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի առնվազն 25 տոկոսը, և օտարերկրյա ներդրված կապիտալը շահաբաժինների ստացման պահին գերազանցում են երկու հարյուր հազար (200,000) շվեյցարական ֆրանկը կամ դրան համարժեք որևէ այլ տարադրամը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը՝ մնացած բոլոր դեպքերում:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այդ սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

Սույն կետը չի ազդում ընկերության հարկմանը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Կոնվենցիայում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ այլ, պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից առաջացած եկամուտը՝ համաձայն այն Պետության օրենսդրության, որի ռեզիդենտ է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անհատական ծառայություններ) դրույթները:

5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը եկամուտ կամ շահույթ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, այդ մյուս Պետությունը ընկերության կողմից վճարված շահաբաժինները չի կարող ենթարկել որևէ հարկման` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և չի կարող հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։