Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Գույք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Գույք

1. 6-րդ հոդվածում (Եկամուտ անշարժ գույքից) նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված` Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող նավերով, օդանավով կամ ճանապարհային տրանսպորտով և այդպիսի նավերի, օդանավի կամ ճանապարհային տրանսպորտի շահագործմանը վերաբերող շարժական գույքով ներկայացված գույքը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։