Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ

1. Չնայած 14-րդ (Անկախ անհատական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անհատական ծառայություններ) հոդվածների դրույթներին` այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստացել է որպես արվեստի գործիչ` թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացրած իր անհատական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անհատական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից), 14-րդ (Անկախ անհատական ծառայություններ) և 15-րդ (Կախյալ անհատական ծառայություններ) հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը: Սույն կետը չի կիրառվի, եթե պարզվի, որ ոչ արվեստի գործիչն ինքը կամ մարզիկն ինքը, ոչ էլ նրանց հետ կապված անձինք ուղղակիորեն չեն մասնակցում այդպիսի անձի շահույթում:

3. 1-ին և 2-րդ կետերը չեն կիրառվում արվեստի գործիչների կամ մարզիկների կողմից իրականացվող գործունեությունից ստացված եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտը ստացվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն կայուն եղանակով մյուս Պայմանավորվող պետության, վարչատարածքային միավորի կամ տեղական իշխանության մարմնի պետական միջոցներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։