Հոդված 2. Ընդգրկված հարկեր
Հոդված 2. Ընդգրկված հարկեր
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի, ձեռնարկությունների կողմից վճարված աշխատավարձի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի բարձրացման նկատմամբ հարկերը:
3. Կոնվենցիան կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.
ա) Հայաստանում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
iii) գույքահարկ,
iv) հողի հարկ,
(այսուհետ՝ հայկական հարկ):
բ) Շվեյցարիայում`
դաշնային, կանտոնային և համայնքային հարկեր`
i) եկամտի նկատմամբ (ընդհանուր եկամուտ, աշխատանքային եկամուտ, եկամուտ գույքից, արդյունաբերական և առևտրային շահույթ, գույքի արժեքի հավելաճ և եկամտի այլ տարրեր), և
ii) գույքի նկատմամբ (ընդհանուր գույք, շարժական և անշարժ գույք, ձեռնարկատիրական ակտիվներ, վճարված կապիտալ ու ռեզերվներ և գույքի այլ տարրեր),
(այսուհետ՝ շվեյցարական հարկ):
4. Կոնվենցիան կիրառվում է նաև նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի Կոնվենցիայի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված որևէ նշանակալի փոփոխության մասին: