Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացված եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Այդ տերմինը ամեն դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող կենդանիներն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման համար փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Նավերը, օդանավերը և ճանապարհային տրանսպորտը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացած եկամուտների նկատմամբ:

4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։