Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ

1. 6-րդ հոդվածում (Եկամուտ անշարժ գույքից) նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մասը կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ճանապարհային տրանսպորտի կամ այդպիսի նավերի, օդանավերի կամ ճանապարհային տրանսպորտի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

4. Ընկերության, որի ակտիվները ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաղկացած են գլխավորապես Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի օտարումից առաջացած գույքի արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ Պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում հիշատակված գույքից տարբերվող ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։