Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն դիվանագիտական ուղիներով կծանուցի մյուսին սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար իր օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերի ավարտի մասին: Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այդ ծանուցումներից վերջինը ստանալու օրվանից:
2. Կոնվենցիայի դրույթները կգործեն.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված կամ ավանդագրված գումարների նկատմամբ,
բ) այլ հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային տարիների համար: