Հոդված 19. Պետական ծառայություն
Հոդված 19. Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորի կամ տեղական իշխանության մարմնի կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ միավորին կամ տեղական իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձ, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող պետության կամ վարչատարածքային միավորի կամ տեղական իշխանության մարմնի կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին` այդ Պետությանը կամ միավորին կամ տեղական իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարած որևէ կենսաթոշակ կարող է հարկվել միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու ազգային անձը:
3. 15-րդ (Կախյալ անհատական ծառայություններ), 16-րդ (Տնօրենների հոնորարներ) և 18-րդ (Կենսաթոշակներ) հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ վարչատարածքային միավորման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի և համանման այլ վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ: