Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներ

1. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում դիվանագիտական առաքելությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամների միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված հարկային արտոնությունների վրա:

2. Չնայած 4-րդ հոդվածի (Ռեզիդենտ) դրույթներին` անհատը, որը հանդիսանում է Պայմանավորվող պետության դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական առաքելության անդամ, որը տեղակայված է մյուս Պայմանավորվող պետությունում կամ երրորդ Պետությունում, սույն Կոնվենցիայի նպատակներով կհամարվի ուղարկող Պետության ռեզիդենտ, եթե.

ա) միջազգային իրավունքին համապատասխան` նա ենթակա չէ հարկման ընդունող Պայմանավորվող պետությունում այդ Պետության տարածքից դուրս գտնվող աղբյուրներից եկամտի կամ այդ Պետության տարածքից դուրս տեղակայված գույքի առնչությամբ, և

բ) այդ անհատը ուղարկող Պետությունում ենթարկվում է միևնույն պարտավորություններին` կապված իր ընդհանուր եկամտի կամ կապիտալի հարկման հետ, ինչպես այդ Պետության ռեզիդենտները:

3. Կոնվենցիան չի կիրառվի միջազգային կազմակերպությունների, դրանց մարմինների կամ ծառայողների և երրորդ Պետության դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ մշտական առաքելության անդամներ հանդիսացող անձանց նկատմամբ, որոնք ներկա են գտնվում Պայմանավորվող պետությունում և Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում եկամտի կամ գույքի հարկերի առնչությամբ չեն դիտարկվում որպես ռեզիդենտներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։