Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը

1. Հայաստանի դեպքում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

ա) երբ Հայաստանի ռեզիդենտը ստանում է եկամուտներ կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Շվեյցարիայում, ապա Հայաստանը թույլատրում է.

i) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Շվեյցարիայում վճարված

եկամտի հարկին հավասար գումարի չափով,

ii) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում Շվեյցարիայում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:

Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել Շվեյցարիայում:

բ) Երբ, սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատված է հարկումից, ապա Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:

2. Շվեյցարիայի դեպքում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.

ա) Եթե Շվեյցարիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում, ապա Շվեյցարիան, հետևելով «բ» ենթակետի դրույթներին, այդ եկամուտը կամ գույքը ազատում է հարկումից, սակայն այդ ռեզիդենտի մնացած եկամտի կամ գույքի նկատմամբ հարկի հաշվարկման դեպքում կարող է կիրառել հարկի այն չափը, որը կարող էր կիրառվել, եթե ազատված եկամուտը կամ գույքը ազատված չլինեին հարկումից: Այնուամենայնիվ, այդպիսի ազատումը կարող է կիրառվել 13-րդ հոդվածի (Գույքի արժեքի հավելաճ) 4-րդ կետում հիշատակված հավելաճի նկատմամբ, եթե միայն Հայաստանում այդպիսի հավելաճի փաստացի հարկումը ապացուցված է:

բ) Երբ Շվեյցարիայի ռեզիդենտը շահաբաժիններ, տոկոսներ կամ ռոյալթի է ստանում, որոնք, 10-րդ (Շահաբաժիններ), 11-րդ (Տոկոսներ) կամ 12-րդ (Ռոյալթի) հոդվածների դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Հայաստանում, ապա Շվեյցարիան այդպիսի ռեզիդենտին խնդրանքի դեպքում թույլատրում է ազատում: Ազատումը կարող է ընդգրկել.

i) Հայաստանում գանձվող հարկի գումարի չափով տվյալ ռեզիդենտի եկամտահարկից նվազեցումը՝ 10-րդ (Շահաբաժիններ), 11-րդ (Տոկոսներ) և 12-րդ (Ռոյալթի) հոդվածների դրույթներին համապատասխան: Սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված շվեյցարական հարկի այն մասը, որը նախատեսված է Հայաստանում հարկման ենթակա եկամտի համար, կամ

ii) շվեյցարական հարկի ընդհանուր գումարի նվազեցումը, կամ

iii) շվեյցարական հարկից նման շահաբաժինների, տոկոսների կամ ռոյալթիի մասնակի ազատում. ամեն դեպքում ընդգրկում է Հայաստանում գանձվող հարկի նվազեցումը շահաբաժինների, տոկոսների կամ ռոյալթիի համախառն գումարից:

Շվեյցարիան կարող է սահմանել կիրառելի ազատումը և կարգավորել ընթացակարգը` Շվեյցարիայի պայմաններին համապատասխան, կապված կրկնակի հարկման բացառման վերաբերյալ Շվեյցարիայի Համադաշնության միջազգային կոնվենցիաների կիրառման հետ:

գ) Շվեյցարիայի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը, և որը շահաբաժիններ է ստանում Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունից, շվեյցարական հարկի նպատակների համար այդպիսի շահաբաժինների առնչությամբ, ենթակա է նույն ազատմանը, որը կտրվեր ընկերությանը, եթե շահաբաժիններ վճարող ընկերությունը լիներ Շվեյցարիայի ռեզիդենտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։