Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման վայրի, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման բնույթի չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և ցանկացած վարչատարածքային միավոր և տեղական իշխանության մարմին:

2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան. իսկ եթե նա երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի մշտական կացարան, նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում էլ կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,

դ) եթե նա երկու Պետությունների ազգային անձն է կամ և ոչ մեկինը չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան անձը (ոչ ֆիզիկական անձը) հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։