Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում
Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ (նորմալ ղեկավարման ընթացքում, իրենց համապատասխան հարկային օրենքներին համաձայն, իրենց տրամադրության տակ ունեցած տեղեկություն), որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման համար: Նման ձևով փոխանակված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի և չի կարող հաղորդվել որևէ անձի, որը չի զբաղվում Կոնվենցիայի առարկա հանդիսացող հարկերի գնահատմամբ և գանձմամբ: Չի կարող փոխանակվել վերը հիշատակված ոչ մի տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրային, ձեռնարկատիրական, բանկային, արդյունաբերական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց:
2. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես որևէ Պայմանավորվող պետության պարտավորեցնող՝ իրականացնել յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կարգավորումներին կամ պրակտիկային հակասող վարչական միջոցառումներ, կամ որոնք հակասում են Պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ պետական քաղաքականությանը (հասարակական կարգին), կամ տրամադրել մանրամասն տվյալներ, որոնք մատչելի չեն իր օրենքների կամ դրանք կիրառող Պետության օրենքների համաձայն: