Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ
Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ
1. Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունն իրականացնելու համար մշտապես իր տրամադրության տակ չունի հաստատուն բազա: Եթե նա ունի այդպիսի հաստատուն բազա, եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, սակայն միայն այն չափով, որը վերագրելի է այդ հաստատուն բազային:
2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է հատկապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը: