Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Ուսանողներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Ուսանողներ

1. Ուսանողը կամ սկսնակը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իր ուսման կամ վերապատրաստվելու նպատակով, այդ Պետությունում չի հարկվում իր ապրելու, ուսանելու կամ վերապատրաստվելու համար ստացած վճարումների մասով, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

2. 1-ին կետում չներառված դրամաշնորհների, կրթաթոշակների և վարձու աշխատանքից ստացված վարձատրության կապակցությամբ 1-ին կետում հիշատակված ուսանողը կամ սկսնակը, բացի դրանից, այդպիսի ուսման կամ վերապատրաստման ընթացքում իրավունք ունի հավակնելու նույնպիսի հարկային ազատումների, զեղչերի կամ նվազեցումների, ինչպիսիք տրամադրվում են նրա այցելած Պետության ռեզիդենտներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։