Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Այլ եկամուտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Այլ եկամուտ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չքննարկված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում: Սույն դրույթը չպետք է կիրառվի վիճակախաղերից ստացված շահումների նկատմամբ:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի (Եկամուտ անշարժ գույքից) 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) կամ 14-րդ հոդվածի (Անկախ անհատական ծառայություններ) դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։