Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Դադարեցումը

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Կոնվենցիան՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ուղարկելով ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ: Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցումը ուղարկելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված կամ ավանդագրված գումարների նկատմամբ,

բ) այլ հարկերի առնչությամբ՝ ծանուցումը ուղարկելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային տարիների համար:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարվել է Երևանում, 2006 թվականի հունիսի 12-ին, երկու բնօրինակով, հայերեն, գերմաներեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Հայերեն և գերմաներեն տեքստերի մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Հայաստանի Հանրապետությունը և Շվեյցարիայի Համադաշնությունը 2006 թվականի հունիսի 12-ին Երևանում երկու պետությունների միջև Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին Կոնվենցիան ստորագրելու պահին համաձայնեցին հետևյալ դրույթների վերաբերյալ, որոնք կազմում են նշված Կոնվենցիայի անբաժանելի մասը:

1. 7-րդ հոդվածի առնչությամբ.

7-րդ հոդվածի (Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից) 1-ին և 2-րդ կետերի հետ կապված, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ապրանքներ կամ արտադրանք է վաճառում կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պետությունում այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով, այդ մշտական հաստատության շահույթը չի կարող որոշվել ձեռնարկության ստացած ամբողջ գումարի հիման վրա, այլ կարող է որոշվել միայն ընդհանուր եկամտի այն մասի հիման վրա, որը վերագրվում է մշտական հաստատության իրական գործունեությանը այդպիսի վաճառքի կամ ձեռնարկատիրական գործունեության համար:

Զննման, մատակարարման, արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների կամ շինությունների տեղակայման կամ կառուցման կամ հասարակական աշխատանքների իրականացման համար պայմանագրերի դեպքում, երբ ձեռնարկությունն ունի մշտական հաստատություն, ապա այդպիսի մշտական հաստատության շահույթը չի կարող որոշվել պայմանագրի ընդհանուր գումարի հիման վրա, այլ կարող է որոշվել միայն պայմանագրի այն մասի հիման վրա, որն արդյունավետ կերպով իրականացվում է մշտական հաստատության կողմից այն Պետությունում, որտեղ տեղակայված է այդ մշտական հաստատությունը:

Պայմանագրի այն մասի հետ կապված շահույթը, որն իրականացվում է ձեռնարկության գլխավոր գրասենյակի կողմից, ենթակա է հարկման միայն այն Պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում ձեռնարկությունը:

2. 18-րդ և 19-րդ հոդվածների առնչությամբ.

Պայմանավորված է, որ «կենսաթոշակներ» և «կենսաթոշակ» տերմինները, ինչպես օգտագործվում են 18-րդ (Կենսաթոշակներ) և 19-րդ (Պետական ծառայություն) հոդվածներում, համապատասխանաբար, ընդգրկում են ոչ միայն պարբերաբար իրականացվող վճարումները, այլ նաև վճարումների ընդհանուր գումարը:

Կատարվել է Երևանում, 2006 թվականի հունիսի 12-ին, երկու բնօրինակով, հայերեն, գերմաներեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

Հայերեն և գերմաներեն տեքստերի մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2007 թ. նոյեմբերի 7-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։