Հոդված 9. Ասոցիացված ձեռնարկություններ
Հոդված 9. Ասոցիացված ձեռնարկություններ
1. Երբ.
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ
բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,
և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծված կամ սահմանված են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կստեղծվեին անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կհաշվեգրվեր ձեռնարկություններից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:
2. Երբ շահույթը, որի առնչությամբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ենթարկվել է հարկման այդ Պետությունում, նույնպես ներառված է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթի մեջ և հարկվում է համապատասխանաբար, և այդպիսով ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ մյուս Պետության այդ ձեռնարկությանը, եթե ձեռնարկությունների միջև առկա պայմանները լինեին այնպիսի պայմաններ, որոնք կլինեին անկախ ձեռնարկությունների միջև, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են միասին խորհրդակցել երկու Պայմանավորվող պետություններում շահույթի ճշգրտման հարցում համաձայնության հասնելու համար:
3. 1-ին կետում նշված հանգամանքների դեպքում Պայմանավորվող պետությունը չի փոխի ձեռնարկության շահույթը իր ազգային օրենքներում սահմանված ժամկետային սահմանափակումների լրանալուց հետո, և ամեն դեպքում այն տարվա ավարտից հինգ տարի հետո, երբ այդ Պետության ձեռնարկությանը հասանելիք շահույթը ենթակա կլինի նման փոփոխման: Սույն կետը չի կիրառվի խաբեության կամ պարտավորությունների դիտավորյալ չկատարման դեպքում: