Հոդված 13
Հոդված 13
ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների կամ այդպիսի ծովային, օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ իրավունքների օտարումից ստացված արժեքի հավելաճը, որի արժեքի ավելի քան 50 տոկոսն առաջանում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում օտարող անձը: