Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ

1. 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթների պահպանմամբ` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձատրովի աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձերը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի վարձատրովի աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է այդ ձևով, ապա դրա դիմաց ստացած վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձատրովի աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված Պետությունում, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները.

ա) ստացողը հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և

բ) վարձատրության հետ կապված ծախսերը կատարվում են մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության հետ կապված ծախսերը չի կատարում գործատուի` մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը:

3. 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ժամանակահատվածների հաշվարկի ընթացքում ներառվում են հետևյալ օրերը.

ա) ֆիզիկական ներկայության բոլոր օրերը` ներառյալ ժամանումների և մեկնումների օրերը, և

բ) գործունեության իրականացման Պետությունից դուրս անցկացրած օրերը, ինչպիսիք են շաբաթ և կիրակի օրերը, ազգային տոները, արձակուրդները և գործնական ճամփորդությունները, որոնք ուղղակիորեն կապված են այդ Պետությունում ստացողի վարձու աշխատանքի հետ, որից հետո վերսկսվել է գործունեությունը այդ Պետության տարածքում:

4. 2-րդ կետի «բ» ենթակետում նշված «գործատու» տերմինը նշանակում է` անձ, որն ունի աշխատանք տալու իրավունք և պատասխանատվություն ու ռիսկ է կրում` կապված այդ աշխատանքի իրականացման հետ:

5. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցում իրականացվող վարձատրովի աշխատանքի դիմաց Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։