Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամտի և գույքի նկատմամբ կիրառվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտահարկ և գույքահարկ են համարվում եկամտի ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերից, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից գանձվող, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա տարածվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է գործող` մասնավորապես հետևյալ հարկերի նկատմամբ.
ա) Հայաստանում`
i) շահութահարկ.
ii) եկամտահարկ.
iii) գույքահարկ.
բ) Չեխիայի Հանրապետությունում`
i) ֆիզիկական անձանցից գանձվող եկամտահարկ.
ii) իրավաբանական անձանցից գանձվող եկամտահարկ.
iii) անշարժ գույքից գանձվող հարկ:
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև բոլոր` նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց ծանուցում են իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: