Հոդված 16
Հոդված 16
ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
1. Չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես թատրոնի, կինոյի դերասան, ռադիոյի կամ հեռուստատեսության հաղորդավար կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ իր գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե դերասանի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ դերասանին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է դերասանի կամ մարզիկի գործունեությունը: