Հոդված 19
Հոդված 19
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
1. Ուսանողը կամ վերապատրաստվողը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ վերապատրաստման նպատակով, այդ Պետությունում չի հարկվում իր ապրելու, ուսանելու կամ վերապատրաստվելու համար ստացած վճարումներից, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. Ինչ վերաբերում է 1-ին կետում չընդգրկված գրանտներին, կրթաթոշակներին, վարձատրովի աշխատանքի դիմաց վճարումներին, 1-ին կետում նշված ուսանողը կամ վերապատրաստվողն այդպիսի ուսման կամ վերապատրաստման ընթացքում հարկերի առնչությամբ միևնույն արտոնությունների, ազատումների կամ նվազեցումների իրավունք է ստանում, ինչպիսիք կիրառվում են այն Պայմանավորվող պետության ռեզիդենտի նկատմամբ, ուր նա ժամանում է: