Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏԸ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է` ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենքների համաձայն, ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, ռեզիդենտության, ստեղծման վայրի, փաստացի կառավարման վայրի կամ ցանկացած այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա ցանկացած քաղաքական ստորաբաժանումը կամ իշխանության տեղական մարմինը: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որն այդ Պետությունում ենթակա է հարկման միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտից կամ այնտեղ գտնվող գույքից:
2. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.
ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի իր մշտական կացարանը. իսկ եթե նա երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում իր տրամադրության տակ չունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար երկու Պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.
դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների քաղաքացի կամ դրանցից և ոչ մեկի քաղաքացի չի հանդիսանում, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձ չհանդիացող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է: