Հոդված 21
Հոդված 21
ԳՈՒՅՔԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի սեփականություն համարվող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքը, հիշատակված 6-րդ հոդվածում, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող օդային, ծովային, երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների և այդպիսի ծովային, օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում: