Հոդված 22
Հոդված 22
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված Պետությունը թույլ է տալիս.
ա) այդ ռեզիդենտի եկամտահարկից նվազեցում այդ մյուս Պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումարի չափով.
բ) այդ ռեզիդենտի գույքահարկի նվազեցում այդ մյուս Պետությունում վճարված գույքահարկին հավասար գումարի չափով:
Այնուամենայնիվ, այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը, ըստ անհրաժեշտության, վերագրելի է այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե, սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը այդ Պետությունում ազատված է հարկումից, այդ Պետությունը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի նկատմամբ հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը: