Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման, մասնավորապես` կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումը ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումն է, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության քաղաքացիները: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտ են, Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որոնց այդ Պետության քաղաքացիները միևնույն հանգամանքներում, մասնավորապես` ռեզիդենտության դեպքում, ենթարկվում են կամ կարող են ենթարկվել:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս Պետության ձեռնարկությունների հարկումն է: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով տրամադրել այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով այնպես, ինչպես կնվազեցվեին, եթե վճարված լինեին առաջինը նշված Պետության ռեզիդենտին: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտավորություն մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի նկատմամբ այդպիսի ձեռնարկության` հարկման ենթակա գույքի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով այնպես, ինչպես կնվազեցվեր, եթե դա կատարվեր առաջինը նշված Պետության ռեզիդենտի նկատմամբ:

5. Պայմանավորվող պետության այն ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված Պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը նշված Պետության` նման այլ ձեռնարկությունները:

6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կկիրառվեն ցանկացած տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։