Հոդված 18
Հոդված 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց անձին վճարված աշխատավարձերը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Այնուամենայնիվ, այդպիսի աշխատավարձերը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և անձն այդ Պետության ռեզիդենտ է, որը.
i) այդ մյուս Պետության քաղաքացի է, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ` բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից անձին` այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց վճարված կենսաթոշակները կամ համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Այնուամենայնիվ, այդպիսի կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե անձն այդ Պետության ռեզիդենտն է և քաղաքացին:
3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են այն ծառայությունների մատուցման դիմաց ստացված աշխատավարձերի, կենսաթոշաների և համանման այլ վարձատրությունների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության հետ: