Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթադրաբար անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ Պայմանավորվող պետությունների կամ քաղաքական ստորաբաժանումների կամ տեղական իշխանության անունից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերին վերաբերող ներպետական օրենքների իրականացման կամ կատարման համար այնքանով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության` 1-ին կետի համաձայն ստացած ցանկացած տեղեկություն նմանապես համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ներքին օրենքների համաձայն ստացված տեղեկությունը, և կհաղորդվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են 1-ին կետում նշված հարկերը գնահատելով կամ հավաքելով, հարկադիր գանձմամբ կամ դատական հետապնդմամբ, դրանց հետ կապված բողոքարկումների քննարկմամբ կամ վերոնշյալ գործառույթների վերահսկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են տեղեկությունները հրապարակել դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործելակերպին հակասող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնել տեղեկություններ, որոնք հասանելի չեն իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործելակերպի ընթացքում.

գ) ներկայացնել տեղեկություններ, որոնք բացահայտում են որևէ արտադրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ արտադրական գործընթաց, կամ` տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

4. Եթե տեղեկությունը Պայմանավորվող պետության կողմից պահանջվում է սույն հոդվածին համապատասխան, մյուս Պայմանավորվող պետությունն օգտագործում է տեղեկություններ հավաքելու իր միջոցները` պահանջվող տեղեկությունը ստանալու համար, եթե նույնիսկ այդ մյուս Պետությանն այդպիսի տեղեկություն չի պահանջվում հարկման իր նպատակների համար: Նախորդ նախադասության մեջ նշված պարտավորությունը ենթակա է 3-րդ կետի սահմանափակումներին, բայց ոչ այն դեպքում, երբ այդպիսի սահմանափակումները մեկնաբանվում են որպես Պայմանավորվող պետության կողմից տեղեկության տրամադրումը մերժելու իրավունք միայն այն պատճառով, որ նա չունի ներքին հետաքրքրություն այդպիսի տեղեկության հարցում:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետության կողմից տեղեկության տրամադրումը մերժելու իրավունք միայն այն պատճառով, որ տեղեկությունը տնօրինվում է բանկի, այլ ֆինանսական հաստատության, հավատարմագրված կամ գործակալությունում աշխատող կամ վստահված անձի կողմից կամ վերաբերում է անձի սեփականության շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։