Հոդված 27
Հոդված 27
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
1. Չնայած սույն Համաձայնագրի ցանկացած այլ հոդվածի դրույթներին` սույն Համաձայնագրով նախատեսված արտոնությունները չեն տրամադրվի Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի ընկերություններին, եթե այդպիսի ընկերությունների նպատակը սույն Համաձայնագրով արտոնությունների ստացումն է, որոնք այլ կերպ հասանելի չեն:
2. Սույն Համաձայնագրի դրույթները ոչ մի դեպքում Պայմանավորվող պետությանը չեն արգելում իր ներպետական օրենքների դրույթները կիրառել հարկումից խուսափելը կանխելու նպատակով` պայմանով, որ եկամտի հարկումն այդ Պետությունում չի հակասում սույն Համաձայնագրին:
3. Պայմանավորվող պետության իրավասու մարմինը մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո կարող է մերժել սույն Համաձայնագրով արտոնությունների տրամադրումը ցանկացած անձ կամ ցանկացած գործարքի առնչությամբ, եթե նրա կարծիքով այդ արտոնությունների տրամադրումն առաջացնում է Համաձայնագրի չարաշահում: