Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց ներպետական օրենքներով պահանջվող ընթացակարգերի ավարտի մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այս ծանուցումներից վերջինի ստացման օրվանից, և նրա դրույթները երկու Պայմանավորվող պետություններում գործում են.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի դեպքում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո վճարված կամ հաշվեգրված եկամտի նկատմամբ.

բ) այլ եկամտահարկերի կամ գույքահարկերի դեպքում` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարում եկամտի կամ գույքի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։