Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում մինչև Պայմանավորվող պետության կողմից դադարեցվելը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի հետո` ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում երկու Պայմանավորվող պետություններում Համաձայնագիրը դադարում է գործելուց.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի դեպքում` ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո վճարված կամ հաշվեգրված եկամուտների նկատմամբ.

բ) այլ գույքահարկերի և եկամտահարկերի դեպքում` ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող ցանկացած հարկային տարում եկամտի կամ գույքի նկատմամբ:

Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում 2008 թվականի հուլիսի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չեխերեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ առաջացած որևէ տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009թ. հուլիսի 15-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։