Հոդված 1
Հոդված 1
Կազմավորել Եվրասիական զարգացման բանկ (այսուհետ` Բանկ), որը կոչված է նպաստելու սույն Համաձայնագրի մասնակից պետությունների շուկայական տնտեսության կայացմանն ու զարգացմանը, նրանց տնտեսական աճին և նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը ներդրումային գործունեություն իրականացնելու միջոցով:
Բանկն օժանդակում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության ամրապնդմանը` մասնակցելով այլ միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների և միությունների աշխատանքին: