Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, ներառյալ այդպիսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների, ներքին ջրային փոխադրումներում ընդգրկված նավակների կամ այդպիսի նավերի, օդանավերի, ավտոմոբիլային փոխադրամիջոցների կամ նավակների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության, որի ակտիվները հիմնականում կազմված են մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից ստացված արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշվածից բացի՝ ցանկացած այլ գույքի օտարումից արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։