Հոդված 4
Հոդված 4
ՌԵԶԻԴԵՆՏԸ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որն այդ պետության օրենքների համաձայն ենթակա է հարկման այդ պետությունում իր բնակության (գտնվելու վայրի), ռեզիդենտության, գրանցման վայրի, կառավարման վայրի կամ ցանկացած համանման այլ չափորոշիչի հիման վրա և ներառում է նաև այդ պետությունը և նրա ցանկացած իշխանության տեղական մարմին: Սակայն, այդ տերմինը չի վերաբերում որևէ անձի, որն այդ պետությունում ենթակա է հարկման միայն այդ պետության աղբյուրներից ստացած եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:
2. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ ունի մշտական կացարան, իսկ եթե նա երկու պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որի հետ իր անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.
բ) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ, եթե նա պետություններից ոչ մեկում չունի մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար երկու պետություններում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որի քաղաքացին է.
դ) եթե նա հանդիսանում է երկու պետությունների քաղաքացի կամ դրանցից և ոչ մեկի քաղաքացի չի հանդիսանում, Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը կարգավորում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ 1-ին կետի դրույթների հիման վրա ֆիզիկական անձից բացի այլ անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն պետության ռեզիդենտ, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը: