Հոդված 22
Հոդված 22
ԳՈՒՅՔԸ
1. 6-րդ հոդվածում նշված, անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Պայմանավորվող պետության ձեռնարկության մյուս Պայմանավորվող պետությունում տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի և ավտոմոբիլային փոխադրամիջոցների և ներքին ջրային փոխադրումներում ընդգրկված նավակների և այդպիսի նավերի, օդանավերի, ավտոմոբիլային փոխադրամիջոցների և նավակների շահագործմանը վերաբերող՝ շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը:
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ պետությունում: