Հոդված 16
Հոդված 16
ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
1. Անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի դերասան, ռադիոյի կամ հեռուստատեսության հաղորդավար կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ՝ իր գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներից, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ որպես արվեստի գործիչ կամ մարզիկ իր գործունեությունից ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, եթե այդ գործունեությունը իրականացվել է մյուս Պայմանավորվող պետությունում՝ երկու Պայմանավորվող պետությունների հավանությանն արժանացած մշակութային և մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում: