Հոդված 6
Հոդված 6
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ԵԿԱՄՈՒՏԸ
1. Մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը դրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Տերմինը, ամեն դեպքում, ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, իրավունքներ, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենքի դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունքը (ուզուֆրուկտ) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող՝ փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները. նավերը, նավակները, օդանավերը և ավտոմոբիլային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացվող եկամուտների նկատմամբ: