Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

1. Պայմանավորվող պետության քաղաքացիները չեն ենթարկվում մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության կատարման՝ մասնավորապես կապված ռեզիդենտության հետ, քան հարկումը ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումն է, որոնց, միևնույն հանգամանքների դեպքում, ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության քաղաքացիները: Անկախ 1-ին հոդվածի դրույթներից՝ սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ համարվող քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որոնց այդ պետության քաղաքացիները միևնույն հանգամանքներում, մասնավորապես ռեզիդենտության դեպքում, ենթարկվում կամ կարող են ենթարկվել:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հարկումը այդ մյուս պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող այդ մյուս պետության ձեռնարկությունների հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր տրամադրելու, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթիները և այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով, ենթակա են նվազեցման նույն պայմաններով այնպես, ինչպես եթե դրանք վճարված լինեին առաջինը նշված պետության ռեզիդենտին: Նմանապես, Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի նկատմամբ, այդպիսի ձեռնարկության հարկման ենթակա գույքի որոշման նպատակով, ենթակա է նվազեցման նույն պայմաններով այնպես, ինչպես եթե դա նվազեցվեր առաջինը նշված պետության ռեզիդենտի համար:

5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը նշված պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը նշված պետության այլ նման ձեռնարկությունները:

6. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են սույն Կոնվենցիայում ընդգրկված հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։