Հոդված 21
Հոդված 21
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չնշված եկամտի տարրերը, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից բացի այլ եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները: