Հոդված 14
Հոդված 14
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԵԿԱՄՈՒՏԸ
1. 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթների պահպանմամբ` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձերը, ռոճիկները և համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն այդ պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Անկախ 1-ին կետի դրույթներից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը նշված պետությունում, եթե.
ա) ստացողը համապատասխան օրացուցային տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետում գտնվում է մյուս պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով, և
բ) վարձատրությունը տրվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի՝ մյուս պետությունում ունեցած տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը:
3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից՝ միջազգային փոխադրումներում շահագործվող նավի վրա, օդանավում կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցում, կամ ներքին ջրային փոխադրումներում ընդգրկված նավակի վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը: