Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթադրաբար անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ Պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված ցանկացած տեսակի և բնույթի հարկերին վերաբերող ներպետական օրենսդրության կիրառման կամ կատարման համար` այնքանով, որքանով սույն փաստաթղթով նախատեսված հարկումը չի հակասում Կոնվենցիային: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության կողմից 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն պետք է համարվի գաղտնի այնպես, ինչպես այդ պետության ներպետական օրենքների համաձայն ստացված տեղեկությունը, և պետք է բացահայտվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են 1-ին կետում նշված հարկերի գնահատմամբ կամ հավաքմամբ, հարկադիր գանձմամբ կամ դատական հետապնդմամբ, դրանց հետ կապված բողոքարկումների քննարկմամբ կամ վերը նշվածը վերահսկելով: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկությունները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակներով: Նրանք կարող են տեղեկությունները հրապարակել դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատարանի որոշումներում:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործելակերպին հակասող վարչական միջոցներ,

բ) ներկայացնելու տեղեկություններ, որոնք հասանելի չեն այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչարարության ընթացքում,

գ) ներկայացնելու տեղեկություններ, որոնք բացահայտում են ցանկացած առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է հանրային կարգին:

4. Եթե Պայմանավորվող պետությունը դիմում է սույն հոդվածին համապատասխան տեղեկություն ստանալու համար, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի իր տեղեկությունների հավաքման միջոցները` պահանջվող տեղեկությունը ձեռք բերելու համար, եթե նույնիսկ այդ մյուս պետությանն այդպիսի տեղեկություն անհրաժեշտ չէ իր սեփական հարկման նպատակներով: Նախորդ նախադասության մեջ նշված պարտավորությունը սահմանափակվում է 3-րդ կետով, բայց ոչ մի դեպքում այդպիսի սահմանափակումները չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանն իրավունք տվող` մերժելու տեղեկության տրամադրումը միայն այն պատճառով, որ նա չունի ներքին շահագրգռվածություն այդպիսի տեղեկության վերաբերյալ:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանը իրավունք տվող` մերժելու դիմումի հիման վրա տեղեկության տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկությունը տնօրինվում է բանկի, այլ ֆինանսական հաստատության, հավատարմագրված անձի կամ գործակալությունում աշխատող կամ որպես հոգաբարձու հանդես եկող անձի կողմից, կամ` որ վերաբերում է անձի սեփականության շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։