Հոդված 28
Հոդված 28
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում են միմյանց սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրենց ներպետական օրենքներով պահանջվող ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ ծանուցումներից վերջինն ստանալու օրվանից և դրա դրույթները գործում են.
ա) Հայաստանում.
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) եկամտի և գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
բ) Լյուքսեմբուրգում.
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) եկամտի և գույքի մյուս հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար վճարման ենթակա հարկերի համար: